Իշխան Զաքարյանի ողջույնի խոսքը

February 25, 2014

aaaaaՀայաստանի հանրապետության մեծարգո նախագահ.

Համահայկական ձմեռային առաջին խաղերի հարգելի մասնակիցներ.

Ուղիղ 15 տարի առաջ Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանում կազմակերպվեցին  համահայկական առաջին խաղերը: Այն իսկական կամուրջ էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ իր յուրօրինակ դրսևորումներով:

Առաջին  – Տարեց տարի ավելացավ խաղերի մասնակիցների թիվը՝ հասնելով 3244 հոգու, իսկ աշխարհագրական առումով 62 քաղաքները դարձան 128.  Երկրորդ – Խաղերի օրերին Հայաստան ժամանած մեր հայրենակից երիտասարդների մոտ 90 % առաջին անգամ էին լինում մայր Հայրենիքում:

Հավատացեք, սրանք չափազանց կարևոր, նաև ոգևորիչ դրսևորումներ են: Ձմեռային մարզաձևերով նմանատիպ միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ:

Հայաստանի հանրապետության նախագահի առաջարկությամբ խաղերի կազմկոմիտեն առաջին անգամ հոգում է մասնակիցների բոլոր ծախսերը՝ բացառությամբ ճանապարհածախսի:

Հաճելիորեն զարմացած ենք Ձմեռային առաջին խաղերի մասնակիցների քանակից:

Շուրջ 400 մասնակից 11 պետությունների 22 քաղաքներից:

Սա անակնկալ էր նաև մեզ համար, քանզի Հայաստանը, և կարծում եմ նաև Սփյուռքը այդքան լավ ավանդույթներ չունեն ձմեռային մարզաձևերում:

Բայց, եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ , ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը:

Սիրելի մասնակիցներ .Ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ մայր Հայրենիքի այս գեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում :

Ուզում եմ, որ դուք շատ սիրեք ի՛մ, Ձե՛ր և համա՛յն հայության հույսի կենտրոն Հայաստանը: Ուզում եմ , որ Դո՛ւք, Ձեր ծնողնե՛րը , Ձեր ընկերնե՛րն ու բարեկամնե՛րը հաճախ այցելե՛ք Հայաստան: Բոլորս պարտավոր ենք սիրել Մեր երկիրը, մեր հայրենիքը: Հայրենիքը լավ կամ վատ չի լինում, հայրենիքը լինում է միակը: Համահայկական Ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին ողջունելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին :

 

Tags:

Category: ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()