Առաջատարները Թբիլիսիի լեռնադահուկորդներն են

February 25, 2014

Համահայկական ձմեռային առաջին խաղերի երկրորդ օրը  մրցապայքարի մեջ մտան լեռնադահուկորդները՝  հսկա ոլորավայրէջք մրցաձևում:

Ծաղկաձորում է նաև Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակիանը, ով, չնայած հոգնածությանը, չէր կարող բաց թողնել առաջին անգամ Հայաստանում անցկացվող այս իրադարձությունը:

«Ճիշտ է, շատ հոգնած էի, բայց դա չէր կարող խանգարել ինձ: Ուրախ եմ, որ այս միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեմ: Այն ինձ համար նաև փորձ է»,- նշեց Սերեբրակիանը:

Տղամարդկանց մրցապայքարում 800 մետր մրցատարածությունում առաջին տեղը գրավեց  Նիկոլոզ Կոզանաշվիլին (Թբիլիսի),   երկրորդ տեղը՝ Արման Սերեբրակիանը (Նովաթո ) : Լավագույն եռյակը եզրափակեց ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:

Կանանց մրցապայքարում առաջատարը կրկին   Թամար Բարբարյանը (Թբիլիսի): Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Սիրանուշ Մաղաքյանը հանգրվանեց 3-րդ տեղում: Նշենք, որ վաղը լեռնադահուկորդները կպքայերն հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:

big_9e71d9e80 big_4607d59df big_f3678d7c6 big_fe2b421b8

Category: Լեռնադահուկ, ԽԱՂԵՐ, ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()