Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի թիմին

February 25, 2014

Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի իրենց մրցակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեկնարկած 1-ին Ձմեռային համահայկական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում: Մոսկվայի թիմը իր հաղթանակը ապահովեց այս խաղի արդեն առաջին խաղափուլում՝ 6:0: Մոնրեալցիները իրենց մեջ ուժ գթան երկրորդ խաղափուլը 2:0 հաշվով շահելու` կրճատելով հաշվի մեջ եղած տարբերություն, բայց ոչ ավելին: Երրորդ խաղափուլում մոսկվացի հոկեյիստները խփեցին 5 գոլ, փոխարենը բաց թողնելով 2-ը` հաղթելով այս մրցամարտում 11:4 ընդհանուր հաշվով: Հաջորդ խաղում հանդիպելու են Երեւանի եւ Մոնրեալի թիմերը: Ձմեռային համահայկական խաղերի հոկեյի մրցաշարին մասնակցում են միայն նշված 3 թիմերը՝ Երեւան, Մոսկվա, Մոնրեալ: Montreal vs Moscow, the ice hockey match, the Winter Pan-Armenian Games. MHM85624 copy MHM85623

Category: ԽԱՂԵՐ, Հոկեյ, ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()