Հայաստանի ներկայացուցիչների առավելությունն ակնհայտ էր. սնոուբորդ

February 27, 2014

Համահայկական ձմեռային առաջին խաղերի երրորդ օրը ճոպանուղու հարակից տարածքում մրցման դուրս եկան սնոուբորդիստները, ովքեր պայքարեցին հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:

Ծաղկաձորում երեկ տեղացած ձյունից հետո սահուղին հիանալի վիճակում էր: Նախնական տվյալներով ասպարեզ պետք է դուրս գային 33 սնոուբորդիստներ՝ 29 տղա և 4 աղջիկ, սակայն հսկա ոլորավայրէջքում 2-րդ տեղը գրաված Անի Ստեփանյանը մարզման ժամանակ ուսի վնասվածք էր ստացել և դուրս մնացել պայքարից: Լավագույն 3 տեղի համար մրցեցին 3 աղջիկներ, 3-ն էլ` Երևան քաղաքից: Ինչպես և առաջին մրցաձևում, այս անգամ ևս առաջին հորիզոնականը գրավեց Լուսինե Հարությունյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց  Մարիանա Թովմասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լուսինե Բերբերյանը:

Տղամարդկանց հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Ծաղկաձորի ներկայացուցիչ Հայկ Հայրապետյանը հիանալի հանդես եկավ և գրավեց առաջին տեղը: Նրան հետևեցին Կարեն Միրզոյանը՝ Ծաղկաձորից և Մոնթե Հարությունյանը՝ Հրազդանից:

Snowboard, сноубординг, сноубордист, девушка, спуск, зима, снег, горы, ратрак, 2440x1633

Category: ԽԱՂԵՐ, ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Սնոուբորդ

About the Author ()