Համահայկական խաղերի մասնակիցները՝ Ծիծեռնակաբերդում և Գարեգին Բ-ի ընդունարանում

February 28, 2014

«Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ մեր երկրի իշխանությունները զանազան ծրագրերի միջոցով աշխարհի տարբեր ծայրերի հայերին համախմբում են հայրենիքում: Այդպիսի նպատակ ունի նաև Համահայկական խաղերի կազմակերպումը: Ինչպես պրն Իշխանյանն (նկատի ունի՝ Իշխան Զաքարյանին-հեղ.) իր խոսքում նշեց` այս խաղերի արդյուքնում հազարավոր հայեր այցելում են Հայաստան: Մարզական այս խաղերը նպաստում են ինչպես մարմնի ֆիզիկական զարգացմանը, այնպես էլ` հոգևորի: Մաղթում ենք, որ ձեր ջանքերը սպորտային ոլորտում անցկացվող խաղերի մեջ իրենց բարի արդյունքներն ունենան և հաղթանակներ բերեն ամենքին: Սբ. Էջմիածնի օրհնությունը թող հովանի լինի ձեզ և նորանոր ներշնչանքներ պարգևի»,- մասնակիցներին ողջունելով ասաց կաթողիկոսը: Խաղերի մասնակիցները լուսանկարվեցին Գարեգին Բ-ի հետ և այցելեցին Էջմիածնի թանգարան:

53109c9aabda7 53109c9bd43f9 53109c9db54a9 53109c9eb9bf7 53109c98ef3d0 53109c977fb61

Կարդալ ավելին: http://www.pressident.am/index.php/news/16/2319-hamahaykakan-xaxeri-masnakicnere-cicernakaberdoum-e-garegin-b-i-endounaranoum.html

Category: ԽԱՂԵՐ, ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()