Ավարտվեց համահայկական ձմեռային առաջին խաղերը

March 2, 2014

Մարտի 2-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը ,Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը,  ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան անձինք, մարզասերներ: Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերը մեկնարկել են փետրվարի 24-ին: Ձմեռային առաջին խաղերին մասնակցել է 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից երեքը` դահուկ, լեռնադահուկ եւ սնոուբորդ անցկացվել են Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երեւանում: Մասնակիցները 7 օր շարունակ պայքարել են 39 մեդալների եւ մեկ գավաթի համար:

Ողջունելով ներկաներին Իշխան ԶԱքարյանը նշեց, որ «Ուղիղ 15 տարի առաջ Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանում կազմակերպվեցին  համահայկական առաջին խաղերը: Այն իսկական կամուրջ էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ իր յուրօրինակ դրսևորումներով: Տարեց տարի ավելացավ խաղերի մասնակիցների թիվը՝ հասնելով 3244 հոգու, իսկ աշխարհագրական առումով 62 քաղաքները դարձան 128.  Երկրորդ – Խաղերի օրերին Հայաստան ժամանած մեր հայրենակից երիտասարդների մոտ 90 % առաջին անգամ էին լինում մայր Հայրենիքում»:

Հաղթողներին մեդալները հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով ներկաներին եւ մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համահայկական խաղերի անցկացումը եւ նշեց, որ մարզական այս մեծ միջոցառումը միավորում է հայերին աշխարհի տարբեր անկյուններից` ամրապնդելով Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությունը:

Ի. Զաքարյանը Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երևանին՝ այն հանձնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նշեց, որ քայլը խորհրդանխական է, քանի որ եկող տարի սպասվող  Համահայկական վեցերորդ խաղերի հյուրընկալող քաղաքը  լինելու է  Երևանը:  Ողջունելով ու շնորհավորելով Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2015թ. քաղաքամայր Երևանն ի սրտե կհյուրընկալի Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին. «Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ մարզամշակութային կյանքի աշխուժացման առումով: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի 2015թ. Համահայկական ամառային խաղերը մայրաքաղաքում անցկացվեն հավուր պատշաճի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագաh Իշխան Զաքարյանին, համահայկական խաղերի կազմկոմիտեին, բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին: Եւս մեկ անգամ շնորհավորելով մրցաշարերի հաղթողներին` Հովիկ Աբրահամյանը Համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարեց փակված:

Closing ceremony of the Pan-Armenian Winter Games in Tsaghkadzor, Kotayk marz Closing ceremony of the Pan-Armenian Winter Games in Tsaghkadzor, Kotayk marz photo (1) photo thumb_10717_news_gallery_list thumb_10722_news_gallery_list

Category: ԽԱՂԵՐ, ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()