«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 1

June 6, 2014

Գործադիրի հերթական ժողովին մասնակցում էին 27 պատվիրակներից 23-ը (Իշխան Զաքարյան – ՀՀ, Երևան, Ալբերտ Բոյաճյան – ԱՄՆ, Լոս Անջելես, Բագրատ Բուռնազյան – ՀՀ, Երևան, Ստեփան Դերբեդրոսյան – Լիբանան, Բեյրութ, Արթուր Մոսիյան – ԼՂՀ, Ստեփանակերտ, Վարդան Բալայան – ԼՂՀ, Ստեփանակերտ, Տիգրան Ալթուն – Թուրքիա, Ստամբուլ, Ալֆրեդ Հավան – Իրան, Թեհրան, Վարտ Ալեքսանյան – Եգիպտոս, Կահիրե, Վանիկ Պետրոյան – Իրան, Թեհրան, Ավետիս Թոքաթլյան – Արգենտինա, Բուենոս Այրես, Ալվարո Ռոբերտո Օհանեսյան – Արգենտինա, Բուենոս Այրես, Հերմինե Դուզյան – Ֆրանսիա, Փարիզ, Սամ Նաճարեան – Ֆրանսիա, Փարիզ, Մանուկ Շեքերդեմյան – Անգլիա, Մանչեստր, Հարություն Հարությունյան – ՀՀ, Երևան, Հարություն Թահմազյան – Կիպրոս, Նիկոզիա, Ռոլանդ Շառոյան – ՀՀ, Երևան, Միսաք Նաճարեան – Լիբանան, Բեյրութ, Փոլ Քիշյան – Կանադա, Մոնրեալ, Սեպուհ Պաղտոյեան – Ավստրիա, Վիեննա, Գուրգեն Հեյրանով – Վրաստան, Թբիլիսի, Արամ Սիսեռյան – Ֆրանսիա, Փարիզ):

Ժողովին հրավիրված էին ազգային 7 ֆեդերացիաների նախագահներից 3-ը (Վահագն Հովնանյան – «ՀՀ գոլֆի ֆեդերացիա», Արսեն Գաբրիելյան – «ՀՀ բազկամարտի ֆեդերացի», Ալեքսանդր Բերեզովսկի – «ՀՀ հեծանվասպորտի ֆեդերացի») Ներկա էին «ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արսեն Մխիթարյանը, «Պարերի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» ներկայացուցիչ Անուշիկ Լոքյանը:

 

Գործադիրը միաձայն հաստատեց հետևյալ օրակարգը՝

2014 թ.-ին կայանալիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման քննարկում, ժամկետների որոշումՀամահայկական ամառային 6-րդ խաղերի գլխավոր մրցավարի ընտրություն

Համահայկական ամառային 6-րդ խաղերի գլխավոր ռեժիսորի ընտրություն

ՀԽՀԿ-ի հերթական նիստի անցկացման ժամկետի որոշում

Այլ հարցեր

 

1. Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Իշխան Զաքարյանը ընդգծեց այն փաստը, որ 2015 թ.-ին տեղի ունենալիք Համահայկական 6-րդ խաղերը համընկնում են Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին և ընգրկվելու են պետական միջոցառումների ծրագրում:

«Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեն միաձայն որոշեց՝

- ամառային 6-րդ խաղերը անցկացնել 2015 թ.-ի օգոստոսի 2-13-ը

Նախագան անդրադարձավ նաև ավելացված 7 մարզաձևերին: Նա առաջարկեց Համահայկական ամառային խաղերի ավանդական 10 մարզաձևերը թողնել, իսկ ավելացված յոթ մարզաձևերի վերաբերյալ Գործադիրի անդամներին և ազգային ֆեդերացիաներին հանձնարարեց միչև սեպտեմբերի 1-ը ճշտել և հաստատել մարզիկների մասնակցությունը նոր սպորտաձևերում:

Գործադիր կոմիտեն վերահաստատեց Սիրիային պատվիրակության ծախսերը ամբողջությամբ հոգալու իր որոշումը:

 

2. Համահայկական ամառային 6-րդ խաղերի գլխավոր մրցավար ընտրվեց Դերենիկ Գաբրիելյանը:

3. Համահայկական ամառային 6-րդ խաղերի գլխավոր ռեժիսոր ընտրվեց Արամ Սուքիասյանը:

 

4. Օրակարգի չորրորդ հարցի վերաբերյալ «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեն որոշեց «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հաջորդ նիստը անցկացնել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում:

 

5. «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Ալֆրեդ Հավանը առաջարկեց Համահայկական 6-րդ խաղերի մեդալակիրներին հանձնել նաև հավաստագրեր:

Ալֆրեդ հավանի առաջարկն ընդունվեց միաձայն:

«Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Փոլ Քիշյանն առաջարկեց Համահայկական 6-րդ խաղերին հրավիրել մասնակից քաղաքների քաղաքապետերին:

Նախագահ Իշխան Զաքարյանը ընդունեց գաղափարը:

Նիստի վերջում նախագահ Իշխան Զաքարյանը նշեց , որ Համահայկական 6-րդ խաղերի ուղիղ եթերի հեռարձակման հնարավորությունը այս անգամ ևս կտրվի «ԱՐՄԵՆԻԱ» հեռուսաընկերությանը` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ:

Նախագահի առաջարկությամբ «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ ընտրվեց Վահագն Հովնանյանը:

 

Գլխավոր քարտուղար՝ Բ. Բուռնազյան

Category: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()