Արագոծոտնի մարզը պատրաստ է հյուրընկալել համահայկական խաղերի մասնակիցներին
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ։ Հանդիպման նպատակը այս տարի օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումն էր, համապատասխան ենթակառուցվածքների դիտարկումը։
«Արագածոտնը պատրաստ է ջերմորեն հյուրընկալելու խաղերի մասնակիցներին, նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են»,-ասել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը , վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Իշխան Զաքարյանը ներկայացրել է առաջիկա համատեղ անելիքները, ապա դիտարկել են, թե որ մարզաձևերի մրցումները կարող են անցկացվել Արագածոտնի մարզում։ Մարզպետը ներկայացրել է մարզում առկա ռեսուրսները։
Քննարկումից հետո կոմիտեի նախագահը մարզպետի ուղեկցությամբ շրջայց են կատարել Աշտարակի մշակույթի տուն , «Սևան» մարզադպրոց, Արագած սպորտային համալիր՝ տեղում ծանոթանալով տարածքներին, որտեղ կարող են անցկացվել համապատասխան մրցումները։