Արթիկում մեկնարկել են բասկետբոլի ենթաթիմային մրցումները
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում Արթիկի համայնքային մարզադպրոցում այսօր մեկնարկել են տղամարդկանց բասկետբոլի ենթախմբային փուլի մրցումները։
Առաջին տուրում արթիկցիները մրցել են Մալիբուի թիմի հետ և հաղթանակ տոնել 108-74 հաշվով։
Մինչև օգոստոսի 12-ը արթիկցիները հաջորդաբար մրցելու են Փարիզի, Ալեքսանդրիայի, Հալեպի և Քաջարանի թիմերի հետ։
Մրցումներին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները։