Ի. Զաքարյանն անցկացրել է ՀԽՀԿ քաղաքային խորհրդի նիստ
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գրասենյակում այսօր անցկացրել է ՀԽՀԿ քաղաքային խորհուրդներիի նիստ, որին մասնակցել են Երևանի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Կապանի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Արշամ Սարգսյանը, Քաջարանի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Մերուժան Աթայանը, Վարդենիսի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Արման Դավթյանը, Դիլիջանի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Վարդան Աղաջանյանը, Վեդիի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Վարուժան Բարսեղյանը և Հրազդանի քաղաքային կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Աշոտ Դավթյանը, ՀԽՀԿ գլխավոր քարտուղար Անահիտ Դավթյանը, Կոմիտեի Հայաստանի քաղաքների աշխատանքները համակարգող Գևորգ Գալստյանը։ Ի․ Զաքարյանը ներկայացրել է քաղաքային խորհուրդների ձևավորման կարգը և ընդգծել դրանց կարևորությունը Համահայկական խաղերը ավելի արդյունավետ կազմակերպման հարցում։ Նախագահ Ի․ Զաքարյանը հաղթանակ մաղթեց Արթուր Ալեքսանյանին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում։