Կայացել է գործկոմի նիստ․ Համահայկական խաղերի փակումը տեղի կունենա Գառնիի տաճարում

Այսօր, օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի գործկոմի նիստ, որի ընթացքում քննարկվել են Համահայկական խաղերի առաջին երեք օրերին տեղի ունեցած խաղերի արդյունքները, դրանց հետ կապված խնդիրները։

Բացի այդ, քննարկվել են նաև Ասամբլեայի առաջիկա նիստ հավիրելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը։

Անդրադարձ է կաատարվել օգոստոսի 11-ին Համահայկական խաղերի ազատ օրվա գրաֆիկին և կարևորվել է մասնակիցների ազատ ժամանցը կազմակերպելու անհրաժեշտությունը։ Ավանդույթի համաձայն, Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներիը վաղ առավոտյան կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Գործկոմի անդամները քննարկման ընթացքում անդրադարձել են նաև Համահայկական խաղերի փակման միջոցառման հետ կապված հարցերին։ Նշենք, որ Համահայկական խաղերի փակումը տեղի կունենա Գառնիի տաճարում օգոստոսի 19-ին։

g8
g1
g5
g9
g3
g12
g10
g14
g6
g8 g1 g5 g9 g3 g12 g10 g14 g6