Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերին Սփյուռքի ավանդական կառույների, մարզական ակումբների, անհատ գործիչների, մարզական պատվիրակությունների ձևավորման հարցում հանձնակատարի գրասենյակի ներգրավվածության հարցը։
Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախորդ տարիների մասնակից քաղաքների վիճակագրությունը և նշել, որ ակնկալում է հանձնակատարի գրասենյակի աջակցությունը Սփյուռքից նոր քաղաքներ ներգրավելու հարցում։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ