ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Չորրորդ համահայկական խաղերի կապակցությամբ, ցանկանում մարզական նորանոր նվաճումներ և հաջողություններ:
Համահայկական խաղերն իրենց մնայուն և կարևոր տեղն ունեն Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության և գործակցության ասպարեզում, քանի որ ավելի են, քան մարզական խաղեր:
Այն ինքնատիպ ու արդյունավետ հնարավորություն է մարզական դրոշի ներքո համախմբելու Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը, նպաստելու նրանց հայեցի դաստիարակությանը, ազգային նկարագրի պահպանմանը, ավանդույթների, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների տիրապետմանը, անմիջականորեն մասնակից դառնալու Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող գործընթացներին, համատեղ քննարկելու մարզական, ինչպես նաև այլ բնագավառների համագործակցության զարգացման և խորացման հարցեր:
Մարզական խաղերը բացառիկ հնարավորություն են հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Մայր Հայրենիքին, նրա պատմությանը և առօրյային:
Հուսով եմ, որ խաղերը հնարավորություն կընձեռեն առավելագույնս դրսևորել ձեր մարզական կարողությունները, արդար և ազնիվ պայքարում հասնել նորանոր սպորտային հաջողությունների:
Ընդհանրության մեջ Չորրորդ համահայկական խաղերը կարևոր դեր ու նշանակություն կունենան Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, գործակցության զարգացման խորացման գործում:
Ամենայն բարիք, բարի երթ և հաջողություններ: