Համահայկական խաղերում հիանալի մթնոլորտ է․ լողորդներ
Լողի մրցումները Համահայկական 8-րդ խաղերում անցնում են բարեկամական մթնոլորտում, բայց թեժ պայքարում։ Երևանը ներկայացնող Դիանա Մուսայելյանը, որն առաջին անգամ է մասնակցում խաղերին, լավ ժամանակ է անցկացնում հայրենիքում և միևնույն ժամանակ չի թուլացնում զգոնությունը մրցումների ժամանակ։ Տարբեր մրցաձևերից արդեն 7 ոսկե մեդալ է նվաճել
«7 ոսկե մեդալ եմ նվաճել, բոլորը ոսկե։ Խաղերը շատ լավն են։ Սա լավ փորձառություն է, հիանալի մթնոլորտ է, հիանալի մարդիկ։ Այս խաղերն ինձ կարևոր փորձառություն են տալիս և գիտակցում, որ պետք է ավելի շատ աշխատել ավելիին հասնելու համար»,– ասում է նա։
Գյումրին ներկայացնող Աշոտ Չախոյանը նույնպես չի մոռանում մրցակցության մասին։ Կենտրոնացած է Գյումրին լավագույն ներկայացնելու վրա։
«Այստեղ շատ լավ արդյունքներ եմ ցուցաբերել, սահմանել եմ Հայաստանի ռեկորդ։ Մրցակցությունը լավ է շատ, ես փորձում եմ բարձր պահել Գյումրիիս պատիվը»,– նշում է նա։
Համահայկական 8-րդ խաղերի լողի մրցումներт անցկացվում են օգոստոսի 7-ից 9-ը։