ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Յուրաքանչյուր հայի մոտ, համոզված եմ, ազգային հպարտություն և բարձր արժանապատվություն են առաջացնում համահայկական խաղերը: Ուշագրավ է նաև կազմկոմիտեի աշխատանքը: Խաղերի բացման և փակման արարողությունները մեկմեկու նման չեն, բայց դրանք կապված են իրար, լրացնում են միմյանց, բնույթով լիովին հայկական են և հարազատ մեր ազգային ավանդութներին:
Համեմատելով նախորդ երեք խաղերի մարզական արդյունքները` համոզվում ենք, որ տարեցտարի ցուցանիշները բարձրանում են և գոհացնում: Ուստի, հավատում եմ, որ առաջիկայում ազգային հավաքականները կհամալրվեն Սփյուռքի մարզիկ-մարզուհիներով: Շատերը մեր եռագույնի ներքո Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև օլիմպիական խաղերում: Հետևենք նրանց խրոխտ շարքերին և կհամոզվենք, որ Սփյուռքի բոլոր գաղթօջախների պատվիրակներն ունեն ձիգ կեցվածք, օլիմպիական համարձակություն և սառնասրտություն: Համահայկական խաղերը նաև մարզական հաղթանակների երաշխիք են տալիս: