Կանանց լողափնյա վոլեյբոլի մրցանակիրները
Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել է լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարը։ Առաջին տեղը զբաղեցրել է Գառնին, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Դոնի Նախիջևանին։
3-րդ տեղի համար խաղում մրցել են Աշտարակն ու Երևանը։ 2։1 հաշվով հաղթել է Աշտարակը։
Լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։