ՀՀ ՆԱԽԱԳԱՀՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր
Սրտանց ողջունում եմ Համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին:
Խաղեր, որ այսուհետ կդառնան ավանդական և բարոյական ու հոգեկան հզոր լիցք կհաղորդեն աշխարհի հայությանը: Այս խաղերը Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորելու մեր նոր քաղաքականության դրսևորումներից են: Հայրենիքն առաջին անգամ է հյուրընկալում սփյուռքահայ մարզիկների այսպիսի լայն զանգված: Սպորտն ու հայրենիքը միավորող ուժը մեզ կդարձնի ավելի հզոր: Մաղթում եմ Ձեզ արդար մրցակցություն, մարզական հաջողություններ, երջանիկ պահեր և հաղթական ոգի:
Այսօր, 1999թ. օգոստոսի 28-ին, Համահայկական առաջին խաղերը հայտարարում եմ բացված: