ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 1999 թվականի N 476 քաղ. Երևան
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հաստատել առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի նոր կազմը (կցվում է):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի
«Առաջինհամահայկական խաղերի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 463 որոշման (Հայաստանի Հանրապետության
վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի N 255 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` կազմկոմիտեի կազմի մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Վ. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 9-ի N 476 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԵԻ
Խ. Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Ռ. Շառոյան – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (կազմկոմիտեի
նախագահի տեղակալ)
Ս. Աբրահամյան – ՀՀ ներքին գործերի նախարար
Ս. Սարգսյան – ՀՀ ազգային անվտանգության նախարար
Ե. Զախարյան – ՀՀ տրանսպորտի նախարար
Հ. Նիկողոսյան – ՀՀ առողջապահության նախարար
Մ. Ձավարյան – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ
Ա. Բայբուրդյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Զաքարյան – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Դ. Մարգարյան – ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Ռ. Նազարյան – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան – Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Միլիտոնյան – ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Կ. Հայրապետյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Գ. Հարությունյան – ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետ
Գ. Գևորգյան – «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն
Բ. Փաշայան – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Ա. Մելիք-Շահնազարյան – Առաջին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ
Թ. Պետրոսյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության բաժնի
վարիչ (կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար)