ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

Իրականացավ մեր վաղեմի երազանքը. Երևանում մեծ վերելքով անցկացվեցին Համահայկական առաջին խաղերը, որոնց նշանակությունն այսօր դժվար է գերագնահատել:

Քսաներորդ դարավարտը մեր ժողովրդի համար նշանավորվեց նաև այդ խաղերով: Մենք նոր դարաշրջան ենք թևակոխում ազգովին է°լ ավելի համախմբված, է°լ ավելի հզորացած: Համահայկական խաղերն ապացուցեցին մեր ժողովրդի անքակտելի միասնությունը հայրենիքին, նրա բարօրությանն ու ծաղկմանը ծառայելու բուռն ձգտումը, որովհետև համայն հայության միակ հայրենիքը Հայաստանն է:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------