Պարզաբանում

Hraparak.am  կայքում զետեղված և դրանից հետո մամուլում տարածված ««Դավաճան» գրությամբ պաստառ՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ Փաշինյանի տրիբունայի դիմաց» հրապարակմանն ի պատասխան, տեղեկացնում ենք, որ Համահայկական խաղերի հայտադիմումների մեջ Գոռ Մուրադյան անուն ազգանունով մասնակից  չունենք։  Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարը մոնտաժված է և չի համապատասխանում իրականությանը։

Ուստի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դատապարտում է նման, էժանագին և բանսարկու հրապարակումները և հորդորում տարածողներին, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից երաշխավորված խաղերին ու դրանց կազմակերպմամբ զբաղվող կառույցին, որի կարգախոսն է՝ «Միասնություն սպորտով», զերծ պահել քաղաքական խարդավանքներից և չփորձել քստմնելի քարոզչական մեթոդներով վարկաբեկել աշխարհասփյուռ հայությանը միավորող Համահայկական  խաղերի 25 ամյա գաղափարը, այն  ավելի վեհ է  քան ցանկացած քաղաքական շահի «բեմականացում»։