Սկսվել են հրաձգության մրցումները․ առաջին օրվա արդյունքները
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում պայքարը սկսում են հրաձիգները։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, Երևանի հրաձգության մարզադպրոցում կայացել են տղամարդկանց 10մ օդամղիչ հրացան 40 կրակոց ձևի տղամարդկանց մրցումները։ Մասնակցել է 42 հրաձիգ։ Նրանցից 8-ը դուրս է եկել եզրափակիչ։ Եզրափակչում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները․
10 մ օդամղիչ հրացան ձև
Տղամարդիկ․ 40 կրակոց
1-ին տեղ՝ Թիֆլիս, Կարեն Նանումյան, 216․0 միավոր
2-րդ տեղ՝ Մասիս, Լևոն Սողոմոնյան, 211․9 միավոր
3-րդ տեղ՝ Թալին, Գևորգ Սմբատյան, 193․6 միավոր
Հրաձգության մրցումներն անցկացվելու են օգոստոի 9-14-ը։