Սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթը՝ Գյումրիում
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 6-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում անցկացվել է սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթ։ Մրցումներին մասնակցել են 5 երկրի 12 քաղաքի 180 մասնակիցներ։ Նրանք մրցել են 35 մրցակցայյին կարգերում։
Ծրագրում ընդգրկված են եղել սամբա, չաչա, ռումբա, ջայֆ, դանդաղ և արագ վալս, ֆոկստրոտ պարերը։
Մրցույթի մեկնարկին ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլ ներկայացուցիչներ։
Մրցույթի բացմանը կատարումներով հանդես են եկել երգչուհիներ Սիբիլը,Անահիտ Սահակյանը, իևչպես նաև՝ երգիչ Հրաչյա Սաֆարյանը։