[:en]Այս գեղեցիկ, խաղաղ միջոցառմամբ մենք Արցախը դարձնելու ենք համայն հայության ուշադրության կենտրոնը[:]

[:en]«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց։ Աշխարհի տարբեր ծայրերից, Սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցությունը Համահայկական խաղերին, այցելություն Արցախ։ Այս գեղեցիկ, խաղաղ միջոցառմամբ մենք Արցախը դարձնելու ենք համայն հայության ուշադրության կենտրոնը։ Սա նաեւ ունի շատ կարեւոր տնտեսական նշանակություն Արցախի համար։ Այո, նաեւ այս խաղերի միջոցով են շատերը հայտնաբերելու Արցախը, ճանաչելու եւ սիրելու Արցախը, կապվելու Արցախի հետ։ Կարծում եմ` կարիք չկա նշելու, թե ինչ վերմարզական նշանակություն ունի այս միջոցառումը։ Ինձ համար համահայկական միասնականությունը զուտ գեղեցիկ արտահայտություն չէ, հեռավոր երազանք չէ։ Ինձ համար դա կոնկրետ աշխատանքն է, եւ մենք դա անելու ենք». Իշխան Զաքարյան[:]