[:en]Բակո Սահակյանն ընդունեց ՀԽՀԿ անդամներին՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ[:]

[:en] 

Մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց  Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

 Ողջունելով հյուրերին Նախագահ Բակո Սահակյանը  հատկանշական է  համարեց, այն որ հանդիպումը կայանում է Երկու պետությունների համար շատ կարևոր ՝ մայիսյան եռատոնի նախօրեին:  Արցախի հանրապետության նախագահը նշեց, որ  այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններվ հարուստ տարի է , մասնավորապես ՝ նոր են ավատվել Արցախի խորհրդարանական ընտրությունները: Պատմական կարևոր իրադարձություն է համահայկական 6րդ ամառային խաղերի անցկացումը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց , որ այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվեն սպորտային միջոցառումներ՝ մասնաորապես ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումները:  Ըստ Զաքարյանի համահայկական խաղերի գաղափորը հենց  Միասնությունն  է սպորտով:

Համահայկական  ամառային 6 –րդ խաղերի  ջահը մայիսի 8-ին կվառվի Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի  Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևան:  Կոմիտեի նախագահը նշեց որ , համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն : Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:  «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում » , – ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը :  Նրա խոսքով , եթե նախորդ խաղերին մասնակիցների քանակը եղել է  3200, ապա այսօր արդեն միայն Սփյուռքից կա  4000 մասնակցի հայտ: Ընդհանուր առմամբ ըստ կոմիտեի նախագահի նախատեսվում է  որ 6 ամառային խաղերին կմասնակցեն շուրջ 5000 մարզիկ-մարզուհի:
Նշենք նաև, որ  խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ՖՈՒՏԲՈԼ, ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ, ԲԱՍԿԵՏԲՈԼ, ՎՈԼԵՅԲՈԼ, ԱԹԼԵՏԻԿԱ , ԹԵՆԻՍ, ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ,ՇԱԽՄԱՏ, ԲԱԴՄԻԹՈՆ, ԼՈՂ ավելացնել է ևս յոթը` ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼ,ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐ,ԳՈԼՖ , ՀԱՆԴԲՈԼ, ԲԱԶԿԱՄԱՐՏ , ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏ և ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ :

[:]