[:en]Բասկետբոլի տղամարդկանց եզրափակչում ուժեղ գտնվեց «Գլենդելի» թիմը[:]

[:en]Ավարտվեց Համահայկական ամառային 7-րդ խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ խաղը։ 28 թիմերից երկուսը՝ «Բևերլի Հիլզն» ու «Գլենդելը» կարողացան հասնել եզրափակիչ։ Լարված և հավասար պայքար էր ընթանում, որի արդյունքում «Գլենդելի» բասկետբոլիստները հաղթեցին 92-84 հաշվով։

Խաղից հետո տղաները նշեցին․ «Չափազանց էմոցիոնալ խաղ անցկացրինք, ինչպես նախորդ Համահայկական խաղերին, այս անգամ ևս եկել էինք հաղթելու, և դա մեզ մոտ ստացվեց»։

69262140_1294287080753499_7076323589300944896_n

Մարզիկներին մեդալները հանձնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։

68510856_514299482707823_5935419991598825472_n

«Համահայկական 7-րդ ամառային խաղերը սկսվեցին տպավորիչ բացման արարողությամբ, ընթացքը նույնպես բավականին սահուն անցավ։ Համեմատած 2015 թվականի՝ այս տարի մասնակցության ցուցանիշն ավելի բարձր էր»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպվածությունը բավականին լավ մակարդակի վրա էր։[:]