[:en]Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ[:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ: Քննարկվել են Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներին, մրցումների անցկացման ընթացակարգերին, բացման և փակման արարողություններին առնչվող հարցեր:

Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզերից մասնակիցների հայտերը պատասխանատուների խնդրանքով կամփոփվեն հուլիսի 10- ին, որպեսզի հնարավոր լինի պատշաճ լուծել մնացած կազմակերպչական խնդիրները:

Կոմիտեի նախագահը նշել է , որ բոլոր մարզերից մասնակիցների մեքենաները մինչև Ստեփանակերտ կուղեկցեն ճանապարհային ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաները: Քննարկել են  նաև կազմակերպչական այլ հարցեր:  Օգոստոսի 13- ը  խաղերի ազատ օրն է լինելու և այդ օրը մասնակիցները նախ կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց  Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:[:]