[:en]Իշխան Զաքարյան – ՀԽՀԿ նախագահ 2011 թվականից[:]

[:en]Իշխան Սերժիկի Զաքարյան։ Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:
1979թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:
1984թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1984-1989թթ. աշխատել է “Գիտելիք” ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմակերպիչ:
1989-1990թթ. աշխատել է կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար:
1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:
1993-1995թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ (երիտասարդության հարցերով) :
1994 թվականից “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության անդամ:
1995-1999թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1997-2003թթ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ:
2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ:
2007թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2007թ. նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:
2013թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի, “Վաչագան Բարեպաշտ”, “Մովսես Խորենացի”, “Հրանտ Շահինյան” մեդալներով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի “Երախտիքի պարգև ” – ով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի “Պատվո նշան” – ով :[:]