[:en]Կամավորները տպավորված են Համահայկական խաղերով[:]

[:en]Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցում է ավելի քան 400 կամավոր: Նրանք ներգրավված են եղել նաև Արցախում կայացած Համահայկական խաղերի բացման արարողության կազմակերման աշխատանքներում:

‹‹Կամավորներն այս ընթացքում գրեթե միշտ մարզիկների հետ են եղել, ուղեկցել են նրանց տեսարժան վայրեր, ստեղծվել է բավականին ընկերական մթնոլորտ մարզիկների և կամավորների միջև: Այս ընթացքում կամավորների համար ամենամեծ ձեռքբերումը կապն էր երկրից դուրս գտնվող իրենց հայրենակիցների հետ: Եղել են մարզիկներ, որոնք մեր կամավորներին հրավիրել են իրենց մոտ արձակուրդներն անցկացնելու››,- ասաց Համահայկական 7-րդ ամառային խաղերի կամավորների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Սևակ Կարապետյանը:

Կամավորներից Անի Կեսոյանը նշեց, որ իր համար ամենկարևորը փորձն է, որը ձեռք բերեց այս օրերի ընթացքում: Ըստ նրա՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերը լավ էին կազմակերպված, բացումն էլ շատ շքեղ էր և գոհ էին բոլորը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]