[:en]Համահայկականը հայապահպան ծրագիր է, իսկ բացումն այս տարի հրաշալի էր. Սարգիս Տեր Պետրոսյան[:]

[:en]Սարգիս Տեր Պետրոսյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ է: Ապրում է Ավստրալիայում: Առաջին օրվանից մաս է կազմել այս մեծ ծրագրին, որը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը:
Դեռևս 1995 թվականից, երբ դեռ նոր էր ձևավորվում Համահայկականի գաղափարը, Սարգիս Տեր Պետրոսյանը, լինելով արդեն իսկ գործող ազգային կառույցների ներկայացուցիչ, ակտիվ պաշտպանում է այդ միտքը և դառնում հիմնադիրներից մեկը:
Հեշտ չէ պահել հայկականը, սակայն տեղի ազգային միություններն ու Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ անում են հայրենիք-Սփյուռք կապն ամրացնելու համար: Խաղերի մասնակիցների համար դա շատ կարևոր է:
Սարգիս Տեր Պետրոսյանն, իր հերթին, աննախադեպ է համարում Արցախում Համահայկականի հանդիսավոր բացումը:
Ստեփանակերտյան օրերով տպավորված են բոլորը, այդ մասին խոսվում է ամենուր:
Ժամանակն է երիտասարդներին մասնակից դարձնել կոմիտեի գործերին, համոզված է Տեր Պետրոսյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամը վստահեցնում է, որ դրսում գործող հայկական կազմակերպությունների նպատակը հայապահպանությունն է, և Համահայկական խաղերը դրա բաղկացուցիչ մասն են:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=4KdrqPuQNcQ[/embedyt]

[:]