[:en]Համահայկական խաղերին՝ 7-րդ անգամ. Սիդնեյը չի նահանջում բասկետբոլում[:]

[:en]Սիդնեյի բասկետբոլի թիմը 7-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին: Այս տարի 80 մարզիկ է թիմի հետ ժամանել Հայաստան: Լյուբինա Սիմոնյանը, որը հանդես է գալիս Սիդնեյի բասկետբոլի աղջիկների թիմում, ասում է, որ սա լավ հնարավորություն է աշխարհով մեկ սփռված հայերին՝ հավաքվել մեկ հարկի տակ:

‹‹Համահայկական խաղերին գալով Հայաստան ՝մեր ընկերներից շատերին ենք հանդիպում և ամեն անգամ խաղերի ավարտից հետո դժվարությամբ ենք մինյանց հրաժեշտ տալիս››,- ասաց Լյուբինան:

Սիդնեյի աղջիկների թիմն անցկացրել է չորս հանդիպում. երեքում հաղթել է, մեկում՝ պարտվել:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:[:]