Համահայկական 8-րդ խաղերի առումով լավատես եմ․ ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաճեան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Եգիպտոսի ներկայացուցիչ Պերճ Հալաճեանը համոզված է, որ Համահայկական 8-րդ խաղերն անցնելու են հիանալի մթնոլորտում։ Ըստ նրա՝ մասնակիցները շատ ոգևորված են։

«Ես 8-րդ խաղերի առումով լավատես եմ, շատ լավատես եմ։ Պետք է գերազանց լինի։ Մարզիկների թիվը անցել է 7000-ից, դա բավական մեծ թիվ է։ Բոլորն էլ, կարող եմ ասել, խանդավառված են 8-րդ խաղերով, մրցակցությունը շատ ուժեղ է»,– ասում է նա։

Պերճ Հալաճեանի գլխավորությամբ Եգիպտոսից Համահայկական խաղերի մասնակիցներ են գալիս սկսած 1999 թվականից։ Այս տարի 60-ից ավելի մարզիկ է ժամանել, և նրանք իրենց լավ են զգում հայրենիքում։

«Կազմակերպվածությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։ Միևնույն ժամանակ իրենք խանդավառված են։ Մենք էլ, կազմկոմիտեն էլ մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի խմբերը լավ տեղավորվեն», -նշում է նա։

Համահայակկան 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին, կավարտվեն օգոստոսի 19-ին։ Փակումը տեղի է ունենալու Գառնիում օգոստոսի 19-ին։