[:en]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՐՈՇՈՒՄ[:]

[:en]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 1211-Ա

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

———————————————————————

 

Համաձայն §Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին¦ Հայաստանի                     Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը         ո ր ո շ ու մ    է.

Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                     Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. նոյեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 31-ի  N 1211-Ա որոշման

ԿԱԶՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

Ի. Զաքարյան -ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) (համաձայնությամբ)

 

Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար

 

Յու. Վարդանյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

 

Ա. Երիցյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ

 

Ա. Մովսեսյան ՀՀ կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

 

Ա. Բերբերյան -ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

 

Վ. Պողոսյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ս. Մանասարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Աֆրիկյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Կ. Շահգալդյան -ՀՀ Կոտայքի մարզպետ

 

Ա. Հարությունյան -Ծաղկաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Հ. Ռոստոմյան -ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

 

Հ. Ջաղացպանյան -Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Հ. Մուրադյան -Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Պողոսյան -§Լեռնատուր¦ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Դավթյան -Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կառավարիչ (համաձայնությամբ)

 

Ռ. Հովհաննիսյան -գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ                                     Վ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ[:]