ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 8-րդ ԽԱՂԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ 2023 թ-ի ՕԳՈՍՏՈՍԻ 5-19։
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում։
ՀԽՀԿ-ն մեր բոլոր հայրենակիցներին սիրով հրավիրում է մասնակցելու համահայկական այդ մեծ տոնին և ևս մեկ անգամ հիշեցնում խաղերի կարգախոսը՝ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏՈՎ»։