[:en]Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր [:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: Մասնավորապես`անդրադարձ է կատարվել արտերկրում ՀՀ դեսպանատների, հյուպատոսարանների, հայ համայնքի ներկայացուցիչների և համահայկական խաղերի կազմակերպիչների համագործակցված աշխատանքների ապահովմանը:   Քննարկվել է նաև համահայկական խաղերի մասնակիցներին մուտքի արտոնագրերի մասով գանձվող պետական տուրքերից ազատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի կազմման հարցը:[:]