Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ համահայկական ամառային յոթերորդ խաղերին նախատեսվում է ավելի քան 60 թիմերի մասնակցություն: ՀՖՖ նախագահի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` աջակցել խաղերի կազմակերպչական և ֆինանսական հարցերի կարգավորմանը, ինչպես նաև ՀՀ մարզերում ֆուտբոլի և մինի ֆուտբոլի մրցաշարերի անցկացմանը: