[:en]Հրաշալի կազմակերպված խաղեր են, և այդ ամենը՝ Իշխան Զաքարյանի աշխատանքի շնորհիվ. Փոլ Քիշյան[:]

[:en]Համահայկական ամառային 7- րդ խաղերի մի քանի մարզաձևի մրցումներ արդեն իսկ ավարտվել են, և հաղթողներին հանդիսավոր տրվել են մեդալներ ու պատվոգրեր: Ավարտվածների մեջ են նաև լողը, գոլֆը և բադմինտոնը, որը հաղթած մասնակիցներին մեդալներ հանձնեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Փոլ Քիշյանը:

Նա համահայկական խաղերի ակունքներում եղած մեր հայրենակիցներից է՝ Կանադայից: Արդեն 20 տարի խաղերը նրա կյանքի անբաժանելի մասն են: Տարիների հեռվից վստհեցնում է, որ այդ հսկայական աշխատանքը միավորում է աշխարհի հայերին, նրանց վերադարձնում արմատներին:

Փոլ Քիշյանը մեջբերում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքը, այն է՝ խաղերը Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք եռամիասնության հզորացմանն ուղղված քայլ են՝ սպորտի միջոցով:

Ըստ նրա՝ Իշխան Զաքարյանի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հրաշալի բացում կազմակերպել Արցախում. մի քանի տարի առաջ դա անհնարին էր թվում, սական հաջողվեց ոչ միայն խաղերի բացումը, այլև մի քանի սպորտաձև անցկացնել այնտեղ:

Մոլորակում սփռված հայերի սերունդներին հայրենի հողին կապելու լավագույն միջոց են Համահայկական խաղերը, համոզված է Փոլ Քիշյանը:

Խաղերի մասնակիցներն, իրենց հերթին, հիացմունքով են խոսում առաջին անգամ Արցախում տեղի ունեցած բացման, խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, ամբողջ ընթացքը շատ լավ կազմակերպելու մասին և պատրաստակամ են դարձյալ մասնակցել Համահայկական խաղերին:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=8XdOQw0bkvY[/embedyt]

Համահայկական ամառային 7–րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-ից 17-ը՝ Հայաստանում  և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում,  իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Համահայկական ամառային 7- րդ խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:

 [:]