ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀԽՀԿ՝ ԱՄՆ -ի, Մերձավոր Արևելքի, Ասիական, Եվրոպական , ԱՊՀ և այլ երկրների աշխատանքները համակարգող մասնագետներն ու Հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի համայնքների հետ տարվող աշխատանքների պատասխանատուները։
Իշխան Զաքարյանը ներկայացրել է այս պահին ստացված հայտերի նախնական վիճակագրությունը և Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կազմակերպչական ընթացքը։ Նա առաջարկել է որպեսզի գրասենյակն ակտիվ ներգրավվի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ համատեղելով ուժերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ:
Զարեհ Սինանյանը նշել է, որ Համահայկական խաղերը Հանձնակատարի գրասենյակի օրակարգային հարցերից է և ավելացրել, որ առաջիկայում այցերելություններ ունի Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ընթացքում անպայման կանդրադառնա Համահայկական խաղերին։