Ցավակցական ուղերձ

«Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտեի գործադիր մարմնի, կազմկոմիտեի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շարոյանին` մայրիկի մահվան կապակցությամբ։ Մեր զորակցությունն եմ հայտնում ընտանիքի հարազատներին, բարեկամներին և ընկերներին` մաղթելով ուժ և համբերություն այս դժվարին պահին»։

Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտեի նախագահ`
Իշխան Զաքարյան