Աշխատանքային այց Ղազախստանի Հանրապետություն

Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ՀԽՀԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, գործկոմի անդամ Հայկ Սողոյանը քննարկեցին Ղազախստանի հայաշատ վայրերում քաղաքային կոմիտեների ստեղծման հարցերը: Քննարկման արդյունքում հայ համայնքի նախագահ Նարինե Միքայելյանը նշանակվեց Աստանայի, Ալմա-Աթայի և այլ հայաշատ քաղաքների աշխատանքները համակարգող լիազոր ներկայացուցիչ: Իշխան Զաքարյանը Արմեն Ղևոնդյանի և Հայկ Սողոյանի հետ քննարկեց նաև Համահայկական մարզական ավանի կառուցման հետ կապված մի քանի հարցեր: