ՀԽՀԿ նախագահ Ի․Զաքարյանը հանդիպել է օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի․ Զաքարյանն այսօր օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին հանձնեց Բուլղարիայի Հանրապետությունում Համաշխարհային կոմիտեի գործկոմի ներկայացուցչի վկայականը։

«Ինձ համար մեծ պատիվ է մեր գրասենյակում ընդունել անվանի հայ մարզիկին, ով այսօր ապրում է Բուլղարիայում։ Արմեն Նազարյանն իր ապրած կյանքով և գործունեությամբ վաստակել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Բուլղարիայում զբաղվելու հասարակական գործունեությամբ՝ ի նպաստ երիտասարդության և սպորտի»,- իր խոսքում ասել է ՀԽՀԿ-ի նախագահը։

Ի․ Զաքարյանը և Ա․ Նազարյանը քննարկել են Համահայկական ամառային խաղերին (2027թ․ օգոստոս) Բուլղարիայի 4-5 հայաշատ քաղաքներից պատկառելի պատվիրակություն ձևավորելու, ինչպես նաև Բուլղարիայի քաղաքներում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային խորհուրդների ձևավորման հարցերը։ Հանդիպմանը մասնակցել է նաև աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը։