Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերի 20-ամյակի մեդալով պարգևատրեց Հայաստանի ձնեմարտի ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանին

Համահայկական Ձմեռային 2-րդ խաղերի ամենահետաքրքիր մրցումներից էր ձնեմարտը։ Ջերմուկի օդանավակայանի տարածքում երեք օր շարունակ 18 թիմեր մրցեցին այդ յուրօրինակ մրցաձևում։ Չեմպիոնի կոչումը նվաճեցին Թեհրանի մարզիկները։ Օրերս Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ի կատարումն գործկոմի որոշման, խաղերի 20-ամյակի մեդալով պարգևատրեց Հայաստանի ձնեմարտի ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանին։ Ի.Զաքարյանը բարձր գնահատեց ֆեդերացիայի կատարած աշխատանքը՝ վստահությամբ, որ հաջորդ խաղերին ձնեմարտի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ է լինելու։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------