«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հ/կ գործադիր կոմիտեի նիստ Երևանում

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հ/կ գործադիր կոմիտեն այսօր նիստ էր գումարել։Օրակարգում մի շարք հարցեր էին։ Որոշվել է  ՋԵրմուկ համայնքին նվիրաբերել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահի վառման սիմվոլ եղնիկը, ինչպես  նաև սպորտային պարերի հատակի 300 քառակուսի մետր լամինատե հատակը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմտեի գործկոմի անդամները շնորհակալություն են հայտնել  Գագիկ Աղաջանյանին  ինչպես համահայկական  նախկին խաղերի, այնպես էլ  ձմեռայինի  համար անհրաժեշտ բեռներն անվճար տեղափոխելու համար։

Խաղերի ավարտից հետո,  որպես կանոն, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անցկացնում է աուդիտ։  Այս տարին ևս բացառություն  չէ։ Գլխավոր աուդիտն իրականացնելու է Սամ  Նաճարեանը (Ֆրանսիա)։ Նրա կողմից աուդիտն անցկացվելուց հետո արդյունքները կտեղադրվեն կոմիտեի կայքում։

Այլ հարցերի շրջանակում գործադիր կոմիտեն որոշել  է ունենալ Համահայկական խաղերի մասին գիրք,որը կպատմի խաղերի պատմությունը  1999թ–ից սկսած մինչև մեր օրեր։ Նախատեսվել է նաև փոփոխություն կատարել  «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հ/կ  կանոնադրության մեջ՝ ունենալու համար համահայկական խաղերի պատվավոր դեսպան։

Մայիսին գործադիր կոմիտեն Երևանում ժողով կգումարի,որի ընթացքում էլ կորոշվի, թե  որտեղ կանցկացվեն 2027թ–ի Համահայկական ամառային 9–րդ խաղերը։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------