Վառվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը


Վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը Նորավանքում։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել է համահայկական խաղերի մեկնարկն, ապա իր ձեռքի մոմի կրակով բոցավառել համահայկական խաղերի ջահը։ Այն փոխանցվել է օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Տիտղոսակիր մարզիկները հայոց ուժի, միասնության և համախմբման խորհրդանիշ ջահով ուղևորվել են Ջերմուկ։ Հենց այստեղ էլ կմեկնարկեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ փետրվարի 1-ից 7-ը։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------