ՀԽՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լիբանան
Ապրիլի 10-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու փոխնախագահ Վրեժ Շառոյանն (Սիրիա) աշխատանքային եռօրյա այցով կմեկնեն Լիբանանի Հանրապետություն: Բեյրութում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Կքննարկվեն 2027-ին կայանալիք Համահայկական ամառային և 2029-ի՝ Համահայկական ձմեռային խաղերի հետ կապված, նաև այլ կազմակերչական բնույթի հարցեր: