Մեկնարկեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մեկնարկը տրվեց պաշտոնապես, ՋԵրմուկում։Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Կառավարական կազմկոմիտեի նախագահը, բարձրաստիճան այլ անձինք, ՀԽՀԿ նախագահը, գործկոմի անդամներ, պատվավոր հյուրեր։ Նորավանքից բերված ջահով է բոցավառվել Համահայկական խաղերի ջահը, որը վառելու պատիվը վերապահվել է 2024–ի աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Վարազդատ Լալայանին։ Ջահի վառման հանդիսավոր արարողությանը նախորդել էր ձայնային և լուսային աննախադեպ շոուն,որը սպորտի միավորող ուժի մասին է։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվում են առաջինից շուրջ 10 տարի անց` լայն աշխարհագրությամբ և մասնակիցների մեծ թվով․ այսօր ՋԵրմուկ են ժամանել 1348 մասնակիցներ 18 պետությունների 88 քաղաքներից։ Մարզական շքերթով անցնել են մարզական պատվիրակությունները, մարզիկներն ու մրցավարները նաև երդվել են՝ մրցելու և դատելու հանուն սպորտի պատվի ու մայր Հայաստանի փառքի։ Երդումը Համահայկական խաղերի դրոշի ներքո է, որը բարձրացրել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիեմ Խուրշուդյանը։

Համահայկական խաղերը դարձել են այն այն կապող օղակը,որ նպաստում է հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափարին ասել է Իշխան Զաքարյանը, ում խոսքով, հայրենիքը լավը կամ վատը չի լինում, հայրենիքը լինում է միակը։ Եվ ուրեմն, հայացքներս դեպի Հայաստան։


Երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Ջերմուկում հնարավոր է նման խաղերի կազմակերպումը․ այսօր համահայկական խաղերն իրականություն են և տոն են դարձել ասել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով, Համահայկական խաղերը հատուկ նշանակություն ունեն,որովհետև միավորում են աշխարհասփյուռ հայությանը՝ սպորտի և մրցակցություն ոգով ։

Վաղվանից արդեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն 7 մարզաձևերում։

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------