ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը Մուրադ Արթինին նշանակել է Շվեդիայի քաղաքների լիազոր ներկայացուցիչ
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը այսօր Մուրադ Արթինին նշանակել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Շվեդիայի քաղաքների լիազոր ներկայացուցիչ։ Մուրադ Արթինը կոմիտեի նախագահին մանրամասն ներկայացրեց Շվեդիայի հայ համայնքում տիրող իրավիճակը՝ խոստանալով համահայկական 9–րդ խաղերին պատշաճ մասնակցություն։
Հավելենք, որ Համահայկական խաղերի պատմության ընթացքում Շվեդիան առաջին անգամ կմասնակցի մարզական միջոցառումներին։