ՁՄԵՌԱՅԻՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐ

ՀԱՄԱԿԱԶՄ

 

ՍԱՐԳԻՍ ՎԱԹՅԱՆ

ՀԽՀԿ նախագահի օգնական

Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիայում 1996-2000թթ.՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ։ 2008-2016թթ․ սովորել և ավարտել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2010-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ – ում որպես առաջին կարգի մասնագետ։ 2011-2016թթ․ աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ նախ որպես վարչության առաջատար մասնագետ, իսկ 2014թ.-ից որպես գլխավոր մասնագետ։ 2016թ. ՀՀ վերահսկիչ պալատում նշանակվելով վարչության պետ՝ պաշտոնավարել է մինչև 2018թ․, այնուհետև պաշտոնավարությունը շարունակել է ՀՀ հաշվեքննիչ պալատում մինչև 2023թ.։
2024թ․ նշանակվել է Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահի օգնական։

ԼԻԼԻԹ ԿԱՍՅԱՆ

ՀԽՀԿ լրատվական ծառայության ղեկավար

Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական Համալսարանում․
1993-98թթ.-ին ավարտել է Բանասիրության ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժինը։

1998-99թթ.-ին աշխատել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «Լրաբեր», հետո արդեն «Հայլուր» լրատվական – վերլուծական ծրագրերում որպես լրագրող:

1999թ.-ից մինչև օրս աշխատում է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում։

Հեռուստատեսության գործունեությանը զուգահեռ դասավանդել է Երևանի Պետական Հումանիտար քոլեջում:

ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 

ՀՀ քաղաքներ

ԳԵՎՈՐԳ ԳԱԼՍՏՅԱՆ

 Հայաստանի Հանրապետության քաղաքների թիմերի հետ աշխատանքները համակարգող մասնագետ։
Մարզաշխարհում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականից։ Համահայկական խաղերի կազմակերպման և աջակցման աշխատանքներին, զինվորագրվել է 1999թ․կայացած 1-ին խաղերից։ Նա իր մասնակցությունն է ունեցել բոլոր 8 համահայկական խաղերին, ինչպես նաև 2005, 2009 թվերին միայն խաղային մարզաձևերից կայացած խաղերի համակարգման աշխատանքներին։
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող է։

Email: [email protected]
Tel:+374 93 010 211

ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

2019թ․ աշխատել է ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ 2019թ․ Համահայկական 7-րդ խաղերի կազմակերպման և աջակցման աշխատանքներում եղել է գլխավոր ռեժիսորի օգնական։ 2024 թվականի մայիսի 2-ից, աշխատանքի է անցել Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի գրասենյակում՝ որպես Հայաստանի քաղաքների թիմերի հետ աշխատանքները համակարգող մասնագետ։

Email: [email protected]
+374 94 966 688

Երևան, ՍՅՈՒՆԻՔ – Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան, ՎԱՅՈՑ ՁՈՐ – Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Արենի, ԱՐԱՐԱՏ –  Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս, ԱՐՄԱՎԻՐ –  Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Վաղարշապատ, ԱՐԱԳԱԾՈՏՆ – Ապարան, Թալին, Ծաղկահովիտ, Աշտարակ, Ալագյազ, ՇԻՐԱԿ –  Գյումրի, Արթիկ, Անի,Ախուրյան, Աշոցք, Ամասիա, ԼՈՌԻ – Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան, ՏԱՎՈՒՇ – Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ –  Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, ԿՈՏԱՅՔ – Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի։

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ

ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ

Ավարտել է ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն և հայերեն թարգմանություն բաժինը։ Այժմ սովորում է մագիստրատուրայի վարչական թարգմանություն բաժնում: Ուսանելու տարիներին զուգահեռ զբաղվել է թարգմանություններով, կատարել բազում կամավորական աշխատանքներ:
2023թ․ միացել է Համահայկական խաղերին և համակարգել Եվրոպական երկրների հետ տարվող աշխատանքները։ Ներկայումս շարունակում է կատարել իր պարտականությունները՝ միևնույն ժամանակ ստանձնելով ՀԽՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

 

Email: [email protected]
+374 99 851 001

Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Կիպրոս, Հունաստան, Մեծ Բրիտանիա – Անգլիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Ֆրանսիա

 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ ԵՎ ԱՍԻԱ

ՄՈՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 2023թ. հունիսից սկսել է աշխատանքային գործունեությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերի համաշխարհային կոմիտեում՝ որպես Մերձավոր Արևելքի և Ավստրալիայի երկրների պատասխանատուի օգնական: 2023թ. սեպտեմբերից մինչ  2024թ. հունիս եղել է  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական հիմունքներով օգնական: 2024թ. հունիսից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում ստանձնել է Մերձավոր Արևելքի և Ասիական երկրների կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող մասնագետի պաշտոնը:

Email: [email protected]
+374 33 211 901

Իրան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Քուվեյթ, Քաթար

Լիբանան, Սիրիա, Իսրայել, Ավստրալիա, Հորդանան, Եգիպտոս, Սինգապուր

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Email: [email protected]
+374 94 198 585

Մասնագիտությամբ միջազգային տնտեսագետ է՝ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ։
2006թ-ից առ այսօր դասախոսում է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանում։
Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմկտեում աշխատանքային հարաբերությունները սկսել է 2015թ-ից՝ որպես ֆինանսիստ-գլխ. հաշվապահ և մասնակցել այդ թվականներին կայացած համահայկական ամառային խաղերի կազմակերպման աշխատանքներին։
Մասնակցել է 2015, 2019, 2023 թթ․ համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներին։
2023թ-ից զբաղեցնում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների քաղաքների կոմիտեների, իսկ 2024 թվականից նաև Ավստրալիայի հետ տարվող աշխատանքները համակարգող մասնագետի պաշտոնը։
2023թ-ին ՀՀ Պետական կառավարման ակադեմիաում ստացել է «Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ)» որակավորում։

 


ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Կուբա, Մեքսիկա, Չիլի, Ուրուգվայ,
Ավստրալիա

 

 

ԱՊՀ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ

ԵՓՐԵՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում աշխատանքային կենսագրությունը սկսել է 1997 թվականից։ Համահայկական խաղերին ակտիվ մասնակցություն է ունեցել 2007 թվականից։ Մասնակցել է 2007, 2011, 2015, 2019 և2023 թվականներին կայացած  ամառային խաղերի կազմակերպման աշխատանքներին։ 2019թ․աշխատում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում՝  որպես ԱՊՀ և այլ երկրների աշխատանքները համակարգող մասնագետ։

Email: [email protected]
+374 55 471 550

ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2012թ-ից աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ։ 2019թ-ից աշխատանքը շարունակել է Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում` մինչև 2020 թվականը:

2024թ. Ապրիլի 15-ից աշխատում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում՝ որպես ԱՊՀ և այլ երկրների աշխատանքները համակարգող մասնագետ։:

Email: [email protected]
+374 096 267 971

Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Վրաստան, Ուզբեկիստան, Ղրղզստան, Թուրքմենիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդովա