[:en]Համահայկական խաղերի համահայկական նշանակությունը[:]

[:en]Հաշված օրեր անց Ստեփանակերտում բացվելու են Համահայկական 7-րդ խաղեը։ Այս օրերին Ստեփանակերտը հիշեցնում է սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եվրոպական բարեկեցիկ մի քաղաք. լեփ լեցուն հյուրանոցներ, սրճարաններ, զբոսաշրջիկների բազմալեզու խմբեր։ Քաղաքը եռում է։ 

Խաղերի մասնակիցների, աջակցող խմբերի, հյուրերի հիմնական մասը դեռ չի էլ ժամանել։
Ստեփանակերտը մեծ տոնի նախաշեմին է։ Համահայակական խաղերի բացումը և մի շարք մարզաձևերի մրցույթների անցկացումն այնտեղ որակապես փոխում է Արցախի կարգավիճակը։ Սա՛ է իսկական անկախությունը, սա՛ է իսկական պետականաշինությունը, պետության ամրապնդումը։

Երբ քո պետության քաղաքներում տասնյակ պետությունների հազարավոր քաղաքացիներ են հավաքվում, ապա որևէ սև ցուցակ, որևէ շրջափակման սպառնալիք, որևէ դինավագիտական նոտա ոչ մի ազդեցություն չեն կարող թողնել։ Պետությունները կայանում են այսպիսի քայլերով, այսպիսի ճանապարհներով։

Երբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն առաջին անգամ հնչեցրեց Արցախում խաղերի անցկացման իր գաղափարը, 90 տոկոը թերահավատ էր։ Բերվում էին բազմաթիվ հակափաստարկներ՝ միջազգային արձագանքից մինչև տեխնիկական անհաղթահարելի խնդիրները։

Իշխան Զաքարյանը, իսկապես, մի պահ մենակ էր։ Բայց նրան հաջողվեց իր կամային հատկանիշներով այս գաղափարով վարակել շատերին։ Ու այսօր ունենք մի իրավիճակ, երբ հաղթահարված են բոլոր միջազգային նրբությունները, Ադբրբեջանի արգելքները, հայերի թերահավատությունը։ Ստեփանակերտում, միաժամանակ, լինելու են մի քանի տասնյակ պետությունների ներկայացուցիչներ՝ իրենց դրոշներով, իրենց լեզվով, իրենց ավանդույթներով, իրենց առանձնահատկություններով, և բոլորին միավորելու է հայկականության գաղափարը։ Նրանց միավորելու են հայերենը, Արցախը, Ստեփանակերտը։

Շաբաթներ առաջ իր հարցազրույցներից մեկում Իշխան Զաքարյանն ասել էր, որ սա զուտ մարզական միջոցառում չէ և հաշվի առնելով մասնակիցների և հյուրերի քանակը և որակը, լայն հնարավորություններ է բացվում Արցախ- սփյուռք շարունակական ինտեգրացիայի համար։

Ո՞րն է գաղափարը։ Չի կարելի պահը բաց թողնել։ Արցախի և սփյուռքի համայանքների հետ պետք է ձևավորվեն աշխատանքային ուղղիղ հարաբերություններ։ Հենց տեղում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ՝ մարդկային կապերի, գործարար կապերի, կրթական փոխանակության, մշակութային գործակցության և այլն։ Այստեղ շատ կարևոր է Արցախի իշխանությունների և նախագահ Բակո Սահակյանի դերակատարումը։

Ուղղակի ստեղծվում է պատմական շանս՝ ճեղքելու, ի չիք դարձնելու Ադրբեջանի ստրատեգիական երազանքը՝ լիակատար մեկուսացման մեջ պահել Արցախը։

Բացառիկ կարևոր դերաակատարում ունեն լրատվամիջոցները հենց այս շրջափակման ճեղքման հարցում։ Բոլոր հնարավորությունները պետք է օգտագորել միջազգային լրատվամիջոցներով այս միջոցառման լուսաբանման համար։ Դժվար է ասել՝ այսօրվա Հայաստանում գիտակցվո՞ւմ է այսօր սա։ Արբանյակային հեռարձակմամբ, սփյուռքի լրատվամիջոցների հետ լուրջ համակարգվող աշխատանք է պետք է տանել։

Իշխան Զաքարյանի հրավերով Ստեփանակերտում են լինելու մեծ խումբ խոշոր հայ գործարարներ և բարերարներ սփյուռքից։ Հենց տեղում պետք է աշխատել այս մարդկանց հետ, կոնկրետ նախագծեր և կոնկրետ խնդիրներ քննարկել նրանց հետ։

Եթե Սփյուռքից ժամանած ամեն հայ գտնի Արցախում գոնե իր մի հասակակցի, ընկերոջ և նրա հետ այսուհետ շարունակի կապ պահել, ապա համարեք, որ Արցախի հարցը լուծված է։ Արցախը կդադարի դրանով լինել փոքր, 150 հազարանոց պետություն։ Արցախը ուղղակի կդառնա միանգամից 3-4 միլիոն սրտերի կենտրոնը։ Մեկ անգամ Արցախում եղած մարդը միշտ ձգտում է անպայման վերադառնալ։ Սա՛ է Արցախի խորհրդավորության բանաձևը, և այն պետք է լիարժեք օգտագործել։

Համահայկական խաղերը ունեն նաև բացառիկ նշանակություն՝ ի ցույց ամբողջ աշխարհի ներքին հակասությունները հերքելու և բացառելու համար։ Այդ օրերին Արցախում լինելու են բոլոր ազդեցիկ դեմքերը, և հարևան թշնամուց մինչև հեռավոր միջնորդներն ու միջազգային համայնքը պետք է տեսնեն, որ Արցախում, Ստեփանակերտում է կայանում համահայկական միասնականությունը։

Եվ իհարկե, հավուր պատշաճի պետք է բարձրաձայնել այն մարդկանց անունները, ովքեր օգնեցից այս գաղափարի իրականացմանը։ Նրանք ոչ թե հակափասարկներ և առարկություններ բերեցին, այլ ուղղակի օգնեցին, որ համահայկական այս գաղափարը դառնա իրականություն։ Վստահ ենք, որ հարմար պահի Իշխան Զաքարյանը կտա նրանց անունները։

Աղբյուրը՝ Top-News.am, Վահրամ Գևորգյան[:]