Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումն Արցախում համարել է նշանակալի իրադարձություն մեր հանրապետության կյանքում՝ երախտագիտություն հայտնելով կոմիտեին կատարված քրտնաջան աշխատանքի համար:
[embedyt] https://www.youtube.com/watch?v=LgStadXUV4s[/embedyt]