Գրքերում կարդալն այլ բան է, իրական պատկերն՝ այլ. Համահայկականի մասնակիցներն Իշխան Զաքարյանի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակից բոլոր թիմերն իրենց ազատ օրը սկսում են Ծիծեռնակաբերդ այցելությամբ:

«Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները: Նրանց համար չափազանց կարևոր է լինել Ծիծեռնակաբերդում, այցելել  Հայոց ցեղասպանության թանգարան: Գրքերում կարդալն այլ բան է, թանգարան գալը, իրական պատկերներ տեսնելն՝ այլ:Գրքերում կարդալն այլ բան է, իրական պատկերն՝ այլ. Համահայկականի մասնակիցներն Իշխան Զաքարյանի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ

Այս հուշահամալիրը պիտի բոլոր սերունդներին հզորություն, ոգու ամրություն տա, որպեսզի ապագայում նրանք կարողանանան իրականացնել այն երազանքները, որոնք ունեցել են մեր նախնիները»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ծիծեռնակաբերդ այցելությունը Համահայկական խաղերի մասնակիցների համար ավանդույթ է դարձել և շարունակական է լինելու:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ